copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:18 01-11-2022

Հայաստանն ու Իրանը նախատեսում են երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի. Ռաիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հնարավոր է համարել Հայաստանի հետ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Իրանի նախագահը շեշտել է, որ Փաշինյանի այցը Թեհրան շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործընթացում։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ բանակցությունների հիմնական թեման եղել է տնտեսության, առևտրի և անվտանգության ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները վերջին ամիսներին աճել են 43%-ով, սակայն կողմերը նախատեսում են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Ռաիսիի համոզմամբ՝ երկու երկրների լավ կապերը տարածաշրջանային և միջազգային ասպարեզում ավելի լավ հարաբերությունների կհանգեցնեն։

«Կովկասը համարվում է Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մաս, և մենք զգայուն ենք այդ տարածքում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Անվտանգությունն ու խաղաղությունը Կովկասում շատ կարևոր են Իրանի համար»,- հավելել է նա։

Ռաիսին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Կովկասի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային խաղացողները, իսկ օտարների ցանկացած միջամտություն կհանգեցնի նոր մարտահրավերների։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Թեհրան է ժամանել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով։ Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի վերջին հանդիպումը կայացել էր սեպտեմբերի 22-ին՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից