Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:49 31-10-2022

Ժամանակակից լինելու հիմար ձգտում է․ Միքայել Սրբազան Աջապահյանը՝ Հելլոուինի մասին

Կելտական արմատներ ունեցող այս տոնը կապված է հին կելտացիների ժամանակի պատկերացման հետ: Կելտերը տարին երկու ժամանակահատվածների էին բաժանում` լուսավոր եւ մութ: Մութ ժամանակաշրջանը սկսվում էր նոյեմբերով եւ նշանավորվում էր տոնով: Այս տոնին բնորոշ է երկրային եւ անդրշիրիմյան աշխարհների սահմանների թուլացումը. ըստ տոնի գաղափարի` հոկտեմբերի 31-ին անդրշիրիմյան աշխարհի ուժերը հայտնվում են երկրի վրա:

Այսօր երեկոյան հայկական շատ ակումբներ են նշելու Հելլոուինը: Երեւանի փողոցներում անցկացրած մեր հարցման ընթացքում պարզվեց, որ շատ երիտասարդներ չեն սիրում ու չեն տոնում այն, սակայն նշողներին դեմ էլ չեն արտահայտվում: Իսկ տոնը նշողների համար Հելլոուինը պարզապես ուրախանալու եւ լավ ժամանակ անցկացնելու մի ձեւ է:

Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով Oragir.News-ի այն հարցին, թե Հայ առաքելական եկեղեցին տոնի հետ կապված ինչ միջոցներ է ձեռնարկում, պատասխանեց. «Մենք նման տոն չունենք։ Այն հակասում է քրիստոնեական բոլոր կանոններին։ Ընդամենը քրիստոնյա պետք է դառնալ։ Ի՞նչ պետք է անել․ պետք է սեփական ժառանգությանը հավատարիմ լինել։ Օտարինը միշտ ավելի քաղցր ու հաճելի է թվում, այն միշտ ընդօրինակելի է թվում, վատը սովորելը հեշտ է, լավը սովորելն է դժվար։ Ուրիշինը յուրացնելը հեշտ է, սեփականը պահելն է դժվար։ Դե միշտ էլ Հայ առաքելական եկեղեցին բարձրաձայնել է այդ խնդրի մասին, ժամանակավոր հրապուրանքն է դա․ ինչպես Վալենտինն էր սկզբում նշվում, հետո կամաց-կամաց վերացավ։ Ես իսկապես հույս ունեմ, որ դա ժամանակավոր հրապուրանք է, երիտասարդներն ուզում են ժամանակակից երևալ։ Դա է իրենց մոտ։ Հուսանք՝ լուրջ արմատ չի նետի, չեմ կարծում, որ արմատացել է տոնը, երևի Երևանում մի քիչ ավելի շատ են նշում, բայց շրջաններում, չեմ կարծում, որ նշեն։ Մի խոսքով՝ դա նշելը ժամանանակից երևալու հիմար ձգտում է, ուրիշ բան չկա։ Այդտեղ կրոնական ոչ մի հասկացողություն չկա, իրենք ոչ մի կրոնական ճյուղի էլ չեն պատկանում»

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել