Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:16 31-10-2022

2023 թվականի համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ․ ՀՀ ԿԲ նախագահ

Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թվականի համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ։ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թվականի պետական բյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերի՝ ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն, կապիտալ ծախսերի աճի և պարտքի կրճատման տեմպերի արագացում։ Դրա արդյունքում, համախառն պահանջարկի վրա բյուջերի վարքագիծը 2023 թվականին կունենա չեզոք ազդեցություն»,- ասաց նա։

Ըստ ՀՀ ԿԲ նախագահի՝ 2023 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճն պահովում է արտադրողականության և մրցակցության աճն ապահովող առանցքային ներդրումները։ Դա ներառում է պետական ներդրումների մասնաբաժնի մեծացումն ու արտահանման աճի համար կայուն հիմքի ձևավորումը։

«Նշված տնտեսական աճի, ինչպես նաև հարկային վարչարարության բարելավման արդյունքում 2023 թվականի համար նպատակադրվել է հարկեր- ՀՆԱ ցուցանիշի 0․5 տոկոսային կետով աճ։ Արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 23․7 %-ը։ Սակայն, վերջինը 0․3 տոկոսային կետով ցածր է միջնաժամկետի համար թիրախավորված համամասնություններից»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ Գալստյանի, հաշվի առնելով ընթացիկ տարում, հատկապես՝ ծառայությունների ոլորտում պահանջարկի առաջանցի աճն ու 2022 թվականին հարկեր- ՀՆԱ ցուցանիշի բարելավման, իր բնորոշմամբ, համեստ ցուցանիշները՝ կարևորվել է 2023 թվականին հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացման և հարկերի ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը։

«Սա, ամբողջական պահանջարկի զսպման միջոցով կնպաստի մակրոտնտեսական կայությունությանն ու միաժամանակ կձևավորի անհրաժեշտ ռոսուրսներ՝ տնտեսական աճի շարունակականության ապահովման համար»,- ասաց Մարտին Գալստյանը։

Նախատեսվում է նաև մեծացնել կապիտալ ծախսերի ծավալը՝ ՀՆԱ-ում՝ հասցնելով 5․9 %-ի, և նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 21․9 %-ի։ Սա, ըստ ՀՀ ԿԲ նախագահի, կնպաստի 2023 թվականի տնտեսական աճին ու ծախսերի կառուցվածքի բարելավմանը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ