copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:19 31-10-2022

Հակամրցակցային համաձայնության դեպքի բացահայտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած գնման ընթացակարգերում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տուն-ինտերնատների, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների, մանկատների և այլ նմանատիպ հաստատությունների կարիքների համար սննդի մատակարարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերին մասնակցած «Դանինի» հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման, «Տումոե», «Ֆուդսիթի», «Ջուզեպպե» և «Խաչմիք» ընկերությունների վարքագիծը որակել է որպես հակամրցակցային համաձայնություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները հանդիսացել են փոխկապակցված անձինք, որոնք 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են էլեկտրոնային աճուրդի ձևով հայտարարված գնման ընթացակարգերին՝ վարելով համաձայնեցված քաղաքականություն:

Մասնավորապես, գործելով «Ֆուդսիթի» ընկերության օգտին, մյուս չորս ընկերություններն այն սակարկումների ընթացքում, որտեղ մրցակիցը սակարկման ընթացքում ներկայացրել է այնպիսի գին, որը ցածր է եղել «Ֆուդսիթի» ընկերության նախնական գնային առաջարկից, ներկայացրել են անհամեմատ ցածր գներ՝ բացառելով մրցակիցների կողմից սակարկելու հնարավորությունը, խաթարելով գնման ընթացակարգը, իսկ այն սակարկումների ընթացքում, որտեղ «Ֆուդսիթի» ընկերությանն առաջին փորձից հաջողվել է հաղթող ճանաչվել կամ գնման առարկան դուրս է եղել վերջինիս հետաքրքրությունների շրջանակից, սակարկումներին չեն մասնակցել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում