Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:10 29-10-2022

Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան ԵՄ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն

Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի ներկայացուցիչներն առաջիկայում ԵՄ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին՝ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մոտ ապագայում համաձայնություն ձեռք կբերվի Վրաստանի, Ռումինիայի, Հունգարիայի և Ադրբեջանի միջև, որպեսզի բոլոր չորս երկրները կարողանան միաժամանակ իրականացնել այս նախագիծը, քանի որ սա մի քանի միլիարդի ներդրում է և միևնույն ժամանակ հնարավորություն կտա Վրաստանին անմիջապես կապ հաստատել ԵՄ էներգետիկ կառույցների հետ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտնել էր, որ Բաքուն պատրաստվում է Վրաստանի տարածքով միջազգային շուկաներ մատակարարել 157 Գիգավատտ էլեկտրաէներգիա։

Դրանից մեկ շաբաթ առաջ Թբիլիսի էր այցելել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սև ծովի տակ էլեկտրահաղորդման գիծ անցկացնելու հնարավորությունը։ Այս նախագիծը Վրաստանն ու Ադրբեջանը հույս ունեն իրականացնել Ռումինիայի և Հունգարիայի մասնակցությամբ։

Նախօրեին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Բուդապեշտում իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո, ասել էր, որ Հունգարիան Վրաստանի տարածքով պետք է էլեկտրաէներգիա գնի Ադրբեջանից։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել