Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:21 29-10-2022

Հայաստան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 29-ին տեղական ժամանակով ժամը 14:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:39-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.06 և արևելյան երկայնության 44.14 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի` Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել