copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:17 28-10-2022

Հայաստանի համար ընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՌԴ-ի առաջարկը. «Հայաստան» դաշինք

Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման Ռուսաստանի առաջարկն ընդունելի է։ Քննարկման ձեւաչափը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկա իրավիճակում ամենաօպտիմալն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 28-ին ասել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի մոտեցումը հույս է ներշնչում։ Կա շանս, որ ապագայում հայկական կողմին կհաջողվի վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը։
«Իսկ ամերիկյան կողմի առաջարկը ենթադրում է, որ այդ հարցը ընդմիշտ փակվում է»,- նշել է Օհանյանը։

Այս տեսակետից ԱՄՆ-ի մոտեցումներն անընդունելի են «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի համար, քանի որ խաչ են քաշում Արցախի ճակատագրի վրա։
«Այն կհայտնվի Ադրբեջանի կազմում՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով»,- նախազգուշացրել է քաղաքական գործիչը։

Պաշտպանության նախկին նախարարը մտավախություն ունի, որ նման սցենարը պարզապես կհանգեցնի հայերի վերջնական տեղահանմանը Լեռնային Ղարաբաղից։

«Եթե Հայաստանը շարունակի ջուր լցնել Արեւմուտքի ջրաղացին, առաջ կգա գերտերությունների ճիրաններում հայտնվելու վտանգ։ Այդ դրությունը վտանգավոր է նաեւ նրանով, որ Արեւմուտքը, փոխարենը, Հայաստանին անվտանգության ոչ մի երաշխիք չի տա։

Չէ՞ որ ներկայիս դիտորդական առաքելությունը, որ եկել է Հայաստան, անվտանգության տեսակետից, ոչ մի խնդիր չի լուծում»,- նշել է Օհանյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից