copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:22 27-10-2022

23 տարվա հեռավորությունից ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում ահաբեկչության զոհերի հիշատակը․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հաղորդագրության մեջ նշված է. «Անկախ Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ։

Այսօր էլ՝ 23 տարվա հեռավորությունից ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում ահաբեկչությանը զոհ դարձած 8 պետական գործիչների՝ սպարապետ, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխնախարարներ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, ԱՀ նախկին վարչապետ, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի, պատգամավորներ Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։

Խունկ ու խոնարհում նրանց շիրիմներին»։

Ձեր ուժն ու ոգին դեռ մեզ հետ է, ննջե'ք խաղաղությամբ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում