Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:59 26-10-2022

Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ ճանապարհային քարտեզ կընդունի. Փաշինյան

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել, ինչի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել իրավիճակը։

Առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը, ԱԺ-ում այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Շատ հստակ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդ՝ կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե իր նշած երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության կողմից, պատասխաններ կստանան։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի