copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:48 25-10-2022

Միացյալ Նահանգներին անհանգստացնում է Ռուսաստանի և Իրանի մերձեցումը

ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությն խորացմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալ Ջենիֆեր Գավիտոն։

«Մենք անհանգստացած ենք ռուս-իրանական դաշինքի խորացմամբ, ինչի մասին են վկայում իրանական անօդաչու թռչող սարքերի վերջին առաքումները, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար»,- Վաշինգտոնում կայացած Ատլանտյան խորհրդի սեմինարի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Վերջինս հիշեցրել է, որ ինչպես հուլիս ամսին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իրենք չեն լքի Մերձավոր Արևելքը՝ առաջացնելով վակում, որը կլրացնեն Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը։

Գավիտոնի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը նույնպես ձգտում է թուլացնել լարվածությունը Իրանի հետ։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ամերիկյան կողմը նպատակ ունի փոխգործակցել օտարերկրյա գործընկերների հետ՝ զսպելու Թեհրանի նման գործունեությունը, որը Վաշինգտոնը «ապակայունացնող» է համարում։

«Նախագահ Բայդենը վճռական է աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ զսպելու և հակազդելու Իրանի ապակայունացնող գործունեությունը: Իրանական սպառնալիքներն Իրաքում ԱՄՆ-ի անձնակազմի դեմ Իրաքում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, կամ որևէ այլ վայրում չեն հանդուրժվի: Եվ, ինչպես մենք ցույց տվեցինք, մենք կպատասխանենք, երբ հարձակումներ լինեն մեր ժողովրդի կամ շահերի վրա»,- եզրափակել է պաշտոնյան:




Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել