copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:18 25-10-2022

Հատիս լեռան գործով հայցն ուղարկվել է վարչական դատարան. ինչու է Միսկարյանը մեղադրում երկու նախարարներին

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Հատիս լեռան գործով հայցն ուղարկել է վարչական դատարան։

Oragir.News-ի հետ զրույցում Միսկարյանն ասաց, որ դիմել են վարչական դատարան, որպեսզի դատարանը, հիմք ընդունելով օրենսդրական խախտումները, որոնք տեղի են ունեցել Հատիսի վրայի հողերը մաս-մաս օտարելու ժամանակ, այդ փաստաթղթերի հիման վրա չեղյալ հայտարարի կամ չեղարկի ավագանու որոշումը, որը հիմք է ծառայել հետագա գործընթացների համար. «Եթե ավագանու որոշումը չեղյալ համարվի, ապա այդ հողերը կվերադարձվեն համայնքին, հետո եթե կան մեղավորներ, դրանով արդեն կզբաղվեն իրավապահ մարմինները։ Հիմքը՝ «Հողային օրենսդրությունն» է, որտեղ հստակ գրված է, որ բնության հուշարձանը օտարման ենթակա չէ։ Դա մենք էլի կանենք՝ որոշումը չեղյալ կամ անվավեր համարելու համար, մեծ հաշվով մեկն էլ բավարար է, ու դա քարից էլ ամուր հիմք է, դրանով մենք չենք պատրաստվում բավարարվել, քանի որ ես առաջարկել էի «Ծառուկյան» հիմնադրամին, որ նրանք հրաժարվեն այդ հողերից, և Իվետա Տոնոյանն էլ, փաստորեն, երբ ասաց, որ իրենք անկոտրում են ու գնալու են մինչև վերջ, ըստ այդմ՝ մենք էլ ենք գնալու մինչև վերջ ու մեծ աղմուկ է լինելու, որպեսզի այդ նախագծով հատուցված վնասը փոխհատուցվի, կամ պատկան մարմինները, որոնք անգործության են մատնված ու հենց նրանց պատճառով է հասցված վնասը եղել և նաև պատմամշակությաին հուշարձանների հետ կապված, և բացի դա՝ հետևողական ենք լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն, և հիմք ունենք կարծելու, որ կա հովանավորչություն՝ ԿԳՄՍ նախարարի մակարդակով։ Հիմքեր ունեմ կասկածելու, որ Վահան Քերոբյանը հովանավորել է Գագիկ Ծառուկյանի կողմից ամբողջ գործունեությունը, կդիմենք նաև հակակաոռուպցիոն մարմնին, որպեսզի նրանք հետաքննեն ու պարզեն, թե ինչ հետաքրքրություններ ունեն տարաքի հետ կապված, որըապօրինի օտարված հողի և դրա վրա կառուցված ապօրինի շինության բացմանը ներկա են լինում»։

Շաբաթներ առաջ էլ նշել էր Oragir.News-ի հետ զրույցում, որ ապօիրնությունների ուսումնասիրման ուղղությամբ փաստաբանությամբ է զբաղվում․ «Մենք նաև հարցումներ ենք ուղարկել պատկան մարմիններին, գերատեսչություններին, և քանի որ չկա ոչ մի շինթույլտվություն, դա ավելի է բարդացնում «Ծառուկյան» հիմնադրամի գործը, ու այս փիառներով չի լինելու խուսափել պատասխանատվությունից․ իրենք պատասխան են տալու»։

Ըստ նրա՝ կառավարությունը արձանի կառուցման համար թույլտվություն կտա այն դեպքում, երբ հասարակությունը լռի և համակերպվի այդ մտքի հետ։

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին՝ գործադիրի հերթական նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հատիսի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի վերաբերյալ կառավարության նախնական գնահատականը դրական է՝ տեղեկացնելով, որ համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են կառավարություն, և կառավարական մարմինները պետք է որոշում կայացնեն, քանի որ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա։

Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն անընդունելի էր համարել «Հիսուս Քրիստոս» արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջել դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում