Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:21 25-10-2022

Ասպրամ Կրպեյանը ճիշտ չի երդվել, Իշխան Սաղաթելյանն ընդհանրապես չի երդվել. ՔՊ-ն առաջարկում է պարտադիր երդումից հետո ստորագրել երդման տեքստի տակ

Ազգային ժողովի պատգամավորները պարտադիր երդումից հետո կստորագրեն երդման տեքստի տակ, նման նախագիծ են մշակել ՔՊ-ական պատգամավորները:

Նախագծի համահեղինակ Ալխաս Ղազարյանի խոսքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

«Նախկին խմբագրությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված է եղել, որ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ:

Վերոնշյալ կարգավորումը ենթադրում էր միայն ՀՀ Ազգային ժողովի կազմը՝ հետագայում, իսկ սույն նախագծով առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում», - ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը:
«Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական և պատասխանատու վարքագծի կարևոր բաղադրիչ», - նշեց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը փոխել է ԱԺ պատգամավորի երդման տեքստն ու այլ ձևով երդվել, իսկ Իշխան Սաղաթելյանն ընդհանրապես չի երդվել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում