copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:03 24-10-2022

Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ռուսական զորքերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը ռադիացիոն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ ճեպազրույցում։

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ուկրաինայում երկու կազմակերպություններ կոնկրետ հանձնարարականներ ունեն՝ ստեղծելու այսպես կոչված «կեղտոտ ռումբ»: Աշխատանքները վերջնական փուլում են»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը ցանկանում է սադրանք կազմակերպել, որպեսզի Ռուսաստանին մեղադրի զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ և աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսի։

Կիրիլովը հավելել է, որ Մոսկվան տեղեկություններ ունի Ուկրաինայի նախագահի գրասենյակի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջև միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիայի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ շփումների մասին։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ և նրանց տեղեկացրել, որ Կիևը հնարավոր սադրանք է նախապատարսատում «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ։ Դա փոքր հզորության միջուկային զենք է, որը բացի ռադիոակտիվ նյութերից, պարունակում է սովորական պայթուցիկ նյութեր։

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ մերժելով Սերգեյ Շոյգուի այս պնդումները և դրանք անվանելով «կեղծ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում