copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:38 22-10-2022

Սերժ Սարգսյանն ու Անդրեյ Կովաչևը քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշմանն առնչվող հարցեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին և նրա հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

«Ներկայացնելով ՀՀԿ դիրքորոշումը՝ Սարգսյանն ասել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում»,- ասված է հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ Անդրեյ Կովաչևը երեկ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ձեզ գուցե հետաքրքրի