copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:44 21-10-2022

Բելառուսում պլանավորում են ներում շնորհել շուրջ 8,5 հազար դատապարտյալների

Բելառուսում պլանավորված համաներումը, ինչպես սպասվում Է, կվերաբերի շուրջ 8,5 հազար մարդու: Այդ մասին, հայտնել Է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակեւիչը:
«Նախնական հաշվարկներով, օրինագիծն իրականացնելիս ենթադրվում Է ազատ արձակել շուրջ 4,5 հազար դատապարտյալների, այդ թվում՝ ազատազրկման վայրերից՝ 1600 հոգու, որոնցից 10-ն անչափահասներ են, ուղղիչ հաստատություններից՝ 2,5 հազարին, ինչպես նաեւ մեկ տարով կրճատել գործնականում 4 հազար դատապարտյալների պատժաժամկետը:

Ընդամենը համաներումը կվերաբերի 8,5 հազար մարդու»,-նշել Է փոխնախարարը՝ հոկտեմբերի 20-ին խորհրդարանում հանդես գալով համաներման մասին օրենքը քննարկելու ընթացքում: Այն մեջբերում Է ԲալՏԱ պետական գործակալությունը: Համաներման մասին օրինագիծը Բելառուսի պատգամավորները պլանավորում են քննարկել նոյեմբերի սկզբին կայանալիք նստաշրջանում: Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում կանցկացվի օրինագծի դրույթների նախնական քննարկումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում