copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:57 20-10-2022

Անհետ կորած համարվող աղջիկները հայտնաբերվել են կայարանամերձ հրապարակում

Հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Հ.Ս-ի և 2008 թ. ծնված Մ. Ա-ի անհետ կորչելու մասին։

Ոստիկանության հասարակայության հետ կապերի բաժնից այսօր Oragir.News-ին հայտնեցին, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ՝ աղջիկները հոկտեմբերի 18-ին հայտնաբերվել են։

Հարցին, թե քանի օր են անհետ կորած համարվել և երբ են գտնվել, պատասխանեցին. «Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23.00-ին, նրանք կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և ներկայացվել են բաժին»:

Հետաքրքրվեցինք ոստիկանությունից՝ գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեցին. «Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հավելելով, որ այլ տեղեկություն չեն կարող փոխանցել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ