copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:04 20-10-2022

Էրդողանն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում, հայտնում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ բանակցությունների շրջանակներում նախատեսվում է քննարկել թուրք-ադրբեջանական կապերի ողջ սպեկտրը և համագործակցության հետագա խորացման ուղիները:

«Բացի այդ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տիրող իրավիճակի վերաբերյալ», – հաղորդում է գործակալությունը: