copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:54 18-10-2022

Թուրքիայում օդապարիկի վթար է տեղի ունեցել

Թուրքիայի Նեվշեհիր նահանգի տարածքում գտնվող պատմական Կապադովկիայի հնավայրի տարածքում օդապարիկի վթար է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկցնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ այսօր Կապադովկիայի Զելվեի ավերակներից զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկներից մեկը ուժգին քամու պատճառով ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել Քավաք քաղաքի Քիլլիք շրջանում։

Վթարի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել են։ Նշվում է, որ հինգ տուժողները իսպանացի զբոսաշրջիկներ են եղել։

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Նևշեհիրի նահանգապետարանը, որում նշվել է որ վայրէջքի ժամանակ օդապարիկի մեջ գտնվել է ընդհանուր առմամբ 28 ուղևոր և անձնակազմի 2 անդամ։ Հայտարարության համաձայն՝ վիրավորված զբոսաշրջիկները բուժում են ստանում քաղաքի տարբեր հիվանդանոցներում և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի փաստով դատվարական և վարչական հետաքննություն է սկսվել։ Նախնական վարկածով՝ դեպքի պատճառ է դարձել քամու անսպասելի ուժգնացումը։