copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:00 18-10-2022

Ոչ Էրիկ Ալեքսանյանի, ոչ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մեղադրանքները որևէ առնչություն չունեն կաշառքի հետ․ փաստաբան

Փաստաբան էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը բացվել է գիշերը ժամը 2․30-ին։

Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգելու համար, որպեսզի գործի նյութերին ծանոթանա։ Նիստը վերսկսվել է այսօր ժամը 11․30։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը։ Նա ընդգծեց, որ սա կաշառքի հետ առնչություն չունեցող քրեական վարույթ է։

«Ապատեղեկատվություն է տարածվել, ես ուզում եմ շեշտել, որ ոչ միայն մեղադրանքն առնչություն չունի կաշառքի հետ, այլև քրեական վարույթը դրանով նախաձեռնված չէ։ Եվ Էրիկ Ալեքսանյանի և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մեղադրանքները որոշակորեն փոխկապակցված են, հետևաբար կարող եմ ասել, որ որևէ մեկի մեղադրանքը առնչություն չունի կաշառքի հետ։ Խոսքը լիազորությունների չարաշահման մասին է»։

Դիտարկմանը, թե Էրիկ Ալեքսանյանը բազմաթիվ հանրային հնչեղություն ունեցող գործերով փաստաբան է, ինչ է մտադիր անել այդ գործերի հետ կապված՝ փաստաբանը պատասխանեց, որ այդ մասով դեռ դիրքորոշում չկա։ «Էրիկ Ալեքսանյանը փաստաբան է և այդ գործերով պաշտպան է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում