copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:20 17-10-2022

Վրաստանի կառավարությունն արձագանքել է երկրի նախագահի՝ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին հայտարարությանը

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին արձագանքել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու հնարավորության վերաբերյալ հայտարարությանը։

Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости Грузия» լրատվական գործակալությունը, Խուցիշվիլին հայտարարել է, որ այս փուլում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ Վրաստան մուտքի համար գործող առանց վիզայի ռեժիմը վերանայելու անհրաժեշտություն չկա։

«Ներկայիս վերահսկման մեխանիզմները լիովին համապատասխանում են երկրի առջև ծառացած մարտահրավերներին, հետևաբար, այս փուլում ես անձամբ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերանայման անհրաժեշտություն չեմ տեսնում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Վրաստանի ֆինանսների նախարարը։

Խուցիշվիլին շեշտել է, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ երկրում գործող վերահսկման մեխանիզմները չկարողանան ապահովել երկրին անվտանգության առումով անհրաժեշտ չափանիշները, ապա այդ ժամանակ կարող են քննարկել այդ հնարավորությունը։ «Բայց այսօր սրա կարիքը չկա»,- եզրափակել է պաշտոնյան։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Oragir.News»-ը, Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Քիշնևում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, չէր բացառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար գործող առանց վիզայի ռեժիմի վերանայումը՝ երկիր ռուսների զանգվածային ներհոսքի ֆոնին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում