Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:42 14-10-2022

Միայն սեղանի վրա աղ չդնելու ռեֆորմն եք ավարտել. все-таки, ինչով էր զբաղված Դումանյանը, որ չի եկել

Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պրն. Վ. Դումանյանը։ Նիստին Դումանյանը չէր ներկայացել, Դումանյանի փոխարեն նիստին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով պատասխանում էր ուսանողների, դասախոսների և ծնողների հարցերին փորձում հիմնավորել կայանալիք որոշումները։

«Եթե մի քանի քայլ առաջ մտածենք, 85 տոկոսը համալսարանի հանենք, մնա 15 տոկոսը, Ձեզնից հետո մյուս փոխնախարարը կգա, կասի, նայեք՝ շենքը կիսադատարկ է, ու արդեն լուրջ հիմքեր կլինեն այս շենքը հանելու։ Եվ, վերջապես զարգացման հիմքում մրցակցությունն է, եթե այս համալսարանը կարողացել է ստեղծել քաղաքագիտության ամբիոն, որին նախընտրում են գալ, դիմել, ոչ թե ԵՊՀ-ում, եթե մենք գալիս ենք լրագրություն և չենք գնում ավանդական ժուռֆակը ԵՊՀ-ի, ինչո՞ւ եք մրցակցությունը սպանում»,- ասաց նախկին ուսանող։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում