copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:04 13-10-2022

Իրանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպումը կայացել է Աստանայում ընթացող Ասիայում համագործակցության և վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Հանդիպաման մանրամասները դեռևս չեն հաղորդվում։