copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:48 12-10-2022

Մերժիր Դավթյանին․ մինչեւ ուր կհասնի Աննա Վարդապետյանը

Oragir.news-ի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիակատար ազատություն է տվել կարեւորագույն հարցերում։

Մասնավորապես, կադրային հարցերում դատախազը կաշկանդված չէ արմատական փոփոխությունների գնալ, ինչը եւ անում է, ընդհուպ կառուցվածքային փոփոխություններ կատարել, ազատվել համակարգի «հին գելերից»։ Եւ դա ամենը չէ։

Լավատեղյակ աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանը Վարդապետյանին հայտնել է, որ եթե Արթուր Դավթյանի դեմ քրեական գործեր հարուցելու հիմքեր լինեն, ամենեւին կաշկանդված չէ։ Իհարկե, հիմքեր միշտ կարելի է գտնել բոլորի դեպքում, ցանկություն է պետք, բայց մեծ հարց է՝ նորանշանակը կգնա այդ քայլին, թե ոչ։

Առհասարակ, նույնիսկ մի շարք կարեւորագույն գործերով դատախազության դիրքորոշման փոփոխությունից կարելի է ենթադրել՝ Վարդապետյանը շարունակում է նախկինի գիծը, օրինակ՝ նրա պաշտպանած մեղադրանքները, հյուսած գործերը նույն ջանասիրությամբ պաշտպանելու է, թե հետ է կանգնելու։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում