Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:20 11-10-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելքի ասորական եկեղեցու Սիրիայի, Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմերի առաջնորդները և ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Միխայլովը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է.

«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու համար: Մեր նորանկախ պետության կերտման գործում ասորիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել, կիսել են բոլոր դժվարությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, ես համոզված եմ, որ հետագայում էլ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները շարունակվելու են»:

Կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս այցը կծառայի հայ և ասորի ժողովուրդների բարեկամությանը և ձեռքբերում կլինի ոչ միայն ասորական համայնքի, այլև հայերի համար: Հովվապետը շեշտել է, որ տեղյակ են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակին և աղոթում են, որպեսզի հայ ժողովուրդն ստանա արդարացի և արժանապատիվ խաղաղություն:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման առկա հնարավորություններն ու խոչընդոտները, շեշտել, որ անկախ առաջացած խնդիրներից՝ Հայաստանը հաստատակամ է խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ:

Կաթողիկոս-պատրիարքը շեշտել է, որ ինքն անձամբ և ողջ ասորական համայնքն աղոթում են խաղաղության համար, քանի որ վստահ են Հայաստանն ասորիների անվտանգ հայրենիքն է: Հայաստանում իրենք հնարավորություն ունեն պահպանել իրենց ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը, և դա նրանք պատրաստ են պաշտպանել, ինչպես արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում ասորական համայնքը նույնպես զոհեր ունեցավ:

Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շարունակել համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:19 Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Թուրքիայում են. ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստամբուլ
20:42 Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, մենք կպահպանենք «անվտանգության գոտին» Լիբանանի հարավում
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար

Ձեզ գուցե հետաքրքրի