copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:48 11-10-2022

Ոչ պարոն պարոն Վարդազարյանի, ոչ պարոն Ջհանգիրյանի ժամանակ այնպես չէր, ինչպես արդեն 2-3 ամիս է․ Գրիգոր Բեքմեզյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դադարեցնում է անդամակցությունը ԲԴԽ-ին։

«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։

Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»,-գրել էր Բեքմեզյանը։

Oragir.news-ի հետ զրույցում Բեքմեզյանն ասաց, որ ինքը փորձել է պահել խորհրդի անկախության։ «Խորհրդի անդամների մեծամասնության հետ անհամաձայնություն է եղել։ Իմ խնդիրն ինստիտուցիոնալ էր, եթե խորհորդը անկախության հետ կապված իմ պատկերացումները պահեր՝ ես խնդիր չէի ունենա։ Բայց քանի որ ես դա չեմ նկատում՝ հասկացա, որ այնտեղ անելիք չունեմ։ Պիտի ասեմ, որ ոչ պարոն պարոն Վարդազարյանի, ոչ պարոն Ջհանգիրյանի ժամանակ այդպես չէր, ինչպես մի քանի՝ 2-3 ամիս առաջվանից սկսած։

Բայց այս պահին ես չեմ կարող ավելի մանրամասն անդրադառնալ խնդիրներին, քանի որ դեռ ընթացակարգ կա, ըստ որի՝ դեռ խորհուրդը պետք է հաստատի իմ հրաժարականը։ Դրանից հետո ես ավելի հանգիստ կարող եմ խոսել»։

Նա ընդգծեց, որ ինքը մասնակցել է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրությանը։ «Կարող եմ ասել, որ միաձայն չի անցել։ Եղել է փակ գաղտնի քվեարկություն, եղել են դեմ ձայներ, ավելի ստույգ՝ եղել են նաև այլ թեկնածուներ ովքեր ձայներ են ստացել»։

Նա ընդգծեց, որ ինքը երբեք հավակնություն չի ունեցել խորհրդի նախագահի պաշտոնի համար և մինչև նիստը խնդիրել էր , որ իրեն ձայն չտան։

Դիտարկմանը, թե արդյոք ավելի արդյունավետ չէր լինի մնալ և պայքարել, քանի որ տպավորություն է, որ այն անդամները, ովքեր կարող են պայքարել խորհրդի անկախությունը պահելու համար՝ հեռանում են ու կառույցը դառնում է ամբողջությամբ վերահսկվող ու իշխանությունից կախկալ՝ նա պատասխանեց․ «Ես մինչև հիմա պայքարում էի, բայց հիմա հասկացա, որ իմաստ չունի։ Միգուցե, այսպես ավելի շատ ուշադրություն կգրավեմ և հնարավոր կլինի ավելի իրական փոփոխություններ անել, որոնց մասին ես մտածում եմ կամ, որոնք կարող են կանխել որոշ զարգացումներ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի