copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:50 11-10-2022

Ջհանգիրյանի վերաբերյալ 3 քրեական վարույթ կա՞

Oragir.news-ին տեղեկություններ են հասել, որ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ երեք քրեական վարույթ է իրականացվում տարբեր մարմիններում։ Վարույթներից մեկը, ինչպես հայտնի է, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության հիմքով է։ Երկրորդ վարույթը վերաբերում է կոռուպցիային, մասնավորապես՝ դատավորներին տեղափոխության, նշանակման համար։ Այս թեմային մենք ավելի վաղ անդրադարձել ենք, հենց այս սխեմաների բացահայտման պատճառով բազմաթիվ դատավորների նշանակումներ չեղան։ Երրորդ վարույթը վերաբերում է «ատկատներին»։

Փորձեցինք Գագիկ Ջհանգիրյանից ճշտել, թե ինչ գործերով է հրավիրվել հարցաքննության, ինչ վարույթներ կան իր հետ կապված։

Ջհանգիրյանը պատասխանեց, որ որևէ լրատվամիջոցի որևէ հարցի պատասխանելու ցանկություն չունի։ Մենք կապ հաստատեցինք նաև նրա փաստաբան Դիանա Գրիգորյանի հետ։

Նա նշեց, որ որևէ լիազորւթյուն չունի պատասխանելու մեր հարցին. «Ես որոշակի գործերով ներկայացնելով պարոն Ջհանգիրյանի շահերը՝ որևէ լիազորություն չունեմ որևէ տեղեկատվություն տրամադրելու, թե մասով ինչ վարույթներ կան նրա նկատմամբ, ինչ գործով է հրավիրված հարցաքննության, արդյոք հրավիրված է հարցաքննության, արդյոք վարույթներ կան հարուցված, թե ոչ»։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից