copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:34 11-10-2022

Ով է գլխավորում Անդրեասյանի «սեւ ցուցակը»

Oragir.news-ի տեղեկություններով՝ դատական համակարգում շատ վախվորած սպասում են ԲԴԽ նախագահ ընտրված Կարեն Անդրեասյանի քայլերին։ Իր հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ Անդրեասյանը վիրավորել եւ սպառնացել է դատավորներին։

2019 թվականի մայիսի 23-ին Հանրային հեռուստաընկերության եթերից հայտնել էր, որ Հայաստանում, 50-60 դատավորից բացի, մնացածները սպասարկում են մաֆիայի շահերը: Իհարկե, հիմա Անդրեասյանը հայտնվել է «մաֆիայի շահերը» պաշտպանողի դերում, եթե հաշվի առնենք, որ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը, նրանց ոտնձգություններից պաշտպանող կառույց է։

Անդրեասյանը հայտարարել էր նաեւ, թե «Սահմանադրությունն այդ դատավորներին պետք է վաղուց ուղարկած լիներ կալանավայր, իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»:

Հիմա բոլորը անհամբեր սպասում են, թե քանի՞ ժամում է վեթինգ անելու Անդրեասյանը, հատկապես, որ քանիցս հայտարել է ավելի շատ կարգապահական վարույթներ հարուցելու իր մեծ ցանկության մասին։

Անդրեասյանը խոսել է նաեւ «համակարգն արատավորող 30-40 դատավորների» մասին, այժմ դատավորները փորձում են հասկանալ, թե ովքեր են ընդգրկված այդ ցուցակում։ Մեզ հայտնի դարձավ, որ ցուցակը գլխավորում է բոլոր ժամանակների իշխանությունների սիրելի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Թեեւ վերջինս մի շարք որոշումներով փորձել է իր ծառայությունները առաջարկել նաեւ այս իշխանությանը, հետաքրքիր է՝ նրան կխնայե՞ն, թե՞ ոչ։

Ցուցակում այլ անուններ եւս կան, այնպիսի անուններ, որոնց արեւով փաստաբաններն են երդվում՝ իբրեւ Ֆեմիդայի նվիրյալների։

Այնպես որ, Անդրեասյանին շատ փշոտ ճանապարհ է սպասվում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում