copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:28 10-10-2022

Ֆրանսիայի հայկական սփյուռքը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում հանդիպում է ունեցել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձել է նաև հայկական սփյուռքի գործունեությանը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն իր խոսքում նշել է, որ Ֆրանսիայում բնակվող հայկական սփյուռքի մի մասը դեմ է Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Չավուշօղլուն ընդգծել է, որ «այդ մարդիկ բարի մտադրություններ չունեն» և դեմ են հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով` Ֆրանսիայի հայկական սփյուռքը թշնամական վերաբերմունք ունի հարաբերությունների հաստատման նկատմամբ։

Թուրք նախարարը Ֆրանսիայում բնակվող թուրքերին կոչ է արել պայքարել հայկական սփյուռքի դեմ։ «Ակնկալում ենք, որ դուք այս սփյուռքի դեմ ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը կբարձրացնեք»,- ասել է նա։

Վերջինս հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում իրենց ջանքերով ստեղծվել է թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որն իր խոսքով շատ արդյունավետ աշխատանքներ է սկսել հայկական սփյուռքի «զրպարտությունների դեմ»։ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան ամեն բան կանի` Եվրոպայում նույնպես այս կազմակերպությունը հզորացնելու համար։

«Մենք կարող ենք ավելի ակտիվ քաղաքականություն վարել Ֆրանսիայում, որտեղ 800հազար մեր հայրենակիցներն են բնակվում»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի