copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:45 08-10-2022

Անկարան և Բաքուն կկրկնապատկեն տրանսանատոլիական գազատարի թողունակությունը

Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել կրկնապատկել տրանսանատոլիական գազատարի թողունակությունը, որն Ադրբեջանի գազի հանքավայրերից բնական գազը տեղափոխում է թուրքական շուկաներ, իսկ այնուհետև Եվրոպա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը՝ Ստամբուլում իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ կողմերն ակնկալում են կարճաժամկետ հեռանկարում կրկնապատկել գազատարի ներկայիս հզորությունը, որը կազմում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ։

Խողովակաշարը, որի արժեքը կազմում է 6.5 միլիարդ դոլար, անցնում է Թուրքիայի տարածքով՝ արևելքից արևմուտք և կարող է տարեկան տեղափոխել մինչև 16 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Այս ծավալից եվրոպական շուկայի համար նախատեսված է 10, իսկ Թուրքիայի համար՝ 6 միլիարդ խորանարդ մետր գազ։

Խողովակաշարը միանում է թուրք-հունական սահմանին գտնվող Տրանսադրիատիկ գազատարին, որը գազ է տեղափոխում Հունաստան, Ալբանիա և Իտալիա:

Պաշտոնյաներն ավելի վաղ ասել էին, որ տրանսանատոլիական գազատարիի հզորությունը լրացուցիչ ներդրումների միջոցով կարող է ավելացվել մինչև 30 միլիարդ խորանարդ մետր: «Կարճ ժամանակահատվածում մենք կկրկնապատկենք ներկայիս հզորությունը՝ հասցնելով 32 միլիարդ խորանարդ մետրի»,- ասել է Դյոնմեզը։

Վերջինս նաև ընդգծել է, որ այդ աճը օգուտ կբերի Թուրքիային, ինչպես նաև կնպաստի Եվրոպայի էներգամատակարարման ապահովմանը։

Նշենք, որ տրանսանատոլիական գազատարը նպատակ ունի դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները Եվրոպա և նվազեցնել երկրների կախվածությունը Ռուսաստանից։ Ռուսաստանից մատակարարումների կտրուկ անկումը, որը նախկինում ապահովում էր Եվրամիության գազի կարիքների մոտ 40%-ը, ստիպեց եվրոպական երկրների կառավարություններին փնտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:

Դյոնմեզը նաև նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագծերը նպաստում են էներգետիկ անվտանգության ապահովմանը, ինչն ընդգծել են երկու երկրների ղեկավարներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը։

Իր հերթին Շահբազովն ասել է, որ ադրբեջանա-թուրքական սերտ համագործակցությունը էներգետիկ ոլորտում «պատմական անհրաժեշտություն» է։ «Այս համագործակցությունը տարածաշրջանային և եվրոպական մակարդակներում ապահով և կայուն էներգիայի մատակարարման երաշխավորն է»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան