copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:50 08-10-2022

Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել ՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ ստացել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի, փոխվարչապետ Մարատ Հուսնուլինի, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի և տրանսպորտի նախարար Գենադի Սավելևի, ինչպես նաև ուժային գերատեսչությունների ղեկավարների զեկույցները»,- ասել է մամուլի քարտուղարը:

Նախագահը վարչապետին հանձնարարել է ձևավորել կառավարական հանձնաժողով՝ կատարվածի պատճառները պարզելու և հետևանքները շուտափույթ վերացնելու համար։ Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաև Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի ղեկավարները։

Պետության ղեկավարի հանձնարարությամբ նախարարներ Սավելևը և Կուրենկովը մեկնել են դեպքի վայր, հայտնել է Պեսկովը:

Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռնի բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ Կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում