copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:51 08-10-2022

Նյու Յորքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով


Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել Է արտակարգ դրության մասին՝ քաղաք ժամանող անօրինական միգրանտների մեծ հոսքի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պաշտոնյայի խոսքով ՝ արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անօթևանների կացարանների համակարգի ծանրաբեռնվածության պատճառով, քաղաքում գիշերակաց է փնտրում ավելի քան 60 հազար մարդ։ Նրանցից գրեթե 20 հազարը երեխաներ են:

Ադամսը տեղի ունեցածն անվանում է հումանիտար ճգնաժամ. մեկ ամսվա ընթացքում՝ մայիսից մինչև հունիս, ԱՄՆ-ի սահմանները հատել է ավելի քան 11 հազար մարդ, նրանցից շատերը փաստացի «արտաքսվել» են Տեխասի պես հարավային նահանգներից դեպի հյուսիս: Քաղաքային իշխանություններն արդեն 23 ժամանակավոր ապաստան են բացել, որպեսզի հաղթահարեն միգրանտների հոսքը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից