Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:00 07-10-2022

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը երևի մի բան գիտի, որ Արարատ Միրզոյանին ներկայացրել է «Միրզոեւ». Ն. Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը, իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, ցույց տալով՝ Վիեննայի Մշտական խորհրդի ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերի հայտարարությունում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ազգանվան մեջ տարօրինակ վրիպակը։ Միրզոյան ազգանվան փոխարեն այստեղ ԱԳ նախարարի ազգանունը ներկայացվել է որպես «Միրզոև»։



Հայտարարության մեջ ԱՄՆ ներկայացուցիչը մասնավորապես ներկայացրել է Միացյալ Նահանգների շարունակական պատրաստակամությունը՝ ներգրավված լինելու և աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանը։ Կարպենտերը նաև հիշեցրել է այդ ուղղությամբ՝ ԱՄՆ կողմից գործադրված ջանքերն ու կատարված աշխատանքները՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության շարունակականությանը նպաստելու և Ադրբեջանից 17 հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր դարձնելու ուղղությամբ։

Վրիպակը գրանցվել է՝ դեռևս հոկտեմբերի 4-ին ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Բայրամովի միջև կայացած եռակողմ հանդիպման մասին արձանագրության հատվածում։ «Հոկտեմբերի 4-ին Պետքարտուղար Բլինքերնը եռակողմ զրույց ունեցավ Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսեց վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում»,- ասված էր ԱՄՆ ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ ներկայացուցիչը նաև շեշտել է Տարածաշրջանում խաղաղության հաստատելու ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստատակամության մասին։ Կողմերին կոչ է արել առկա խնդիրները լուծել բանակցային սեղանի շուրջ։ Նա նաև դատապարտել էր օրերս ադրբեջանական կողմից համացանցում տարածված հայ ռազմագերիների գնդակահարության դեպքը ներկայացնող տեսանյութը։ Հույս հայտնել, որ դեպքի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը