copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 01:44 07-10-2022

Փաշինյանի հետ հանդիպումն անցել է անկեղծ միջավայրում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը։ Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հիման վրա հնարավոր կլինի տարածաշրջանում լիարժեք կարգավորման նպատակին հասնել։

Էրդողանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է անկեղծ միջավայրում։ Նա նշել է, որ որոշ պահանջներ են եղել՝ հավելելով, որ առաջիկայում կհանդիպեն երկու երկրի արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները և Անկարան ըստ հանդիպումների արդյունքների իր քայլերը կձեռնարկի։

«Հանդիպում ունեցանք նաև Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ բարիդրացիական հարաբերությունների հիման վրա մենք կարող ենք հասնել տարածաշրջանում լիարժեք կարգավորման մեր նպատակին»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան ցանկանում է կարգավորել և ջերմացնել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

«Մենք Ղարաբաղի հարցով և տարածաշրջանի խնդիրներով ունենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր շարունակում են իրենց աշխատանքը։ Մեր արտգործնախարարները նույնպես կտեղեկացնեն մեզ, երբ ավարտեն և ամփոփեն իրենց աշխատանքը: Այս աշխատանքների շրջանակներում մենք շարունակում ենք մեր աշխատանքները՝ բեռնափոխադրումներից մինչև օդային փոխադրումներ։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ ջերմացնել և կարգավորել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները»,- ասել է նա։

Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում նախապայմաններ չունի։ Նրա խոսքով՝ Անկարան Երևանին հորդորել է կարգավորել Բաքվի հետ հարաբերությունները և խաղաղության պայմանագիր ստորագրել, որից հետո որևէ խնդիր անգամ չի լինի և հայ-թուրքական սահմանը կբացվի։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում