copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:35 05-10-2022

Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերը միջազգային մակարդակում սկսվել են քննարկվել առանց մեր ներկայության․ Ղազարյան

2022 թվականի հոկտեմբերի 4-ին Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարցին Պժիդաչը Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում ԵԱՀԿ ղեկավարության անունից (Լեհաստանը ներկա պահին հանդիսանում է ԵԱՀԿ-ում նախագահող երկիր) հանդիպում է ունեցել ԱՄՆ հարավային Կովկասի հարցերով խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հետ, որի ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին և խաղաղության գործընթացին միջազգային ներգրավվածությանը վերաբերող հարցեր։ Այս մասին գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, լեհ դիվանագետ Անջեյ Կասպրչիկը, սակայն ներկա չեն եղել Լեհաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները։ Փաստորեն Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերը միջազգային մակարդակում սկսվել են քննարկվել առանց մեր ոչ միայն մասնակցության, այլև ներկայության»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի