Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:10 04-10-2022

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայում լարվածություն էին առաջացրել. թուրքագետ

Թյուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին և հավանական զարգացումներին՝ նշել է. «Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009 թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:
Ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա կարծում եմ, որ.
- հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները «կառուցողական երկիմաստություն» պարունակող տեքստեր են, որոնք հայկական դիվանագիտության հաջողություններից կարելի է համարել,
- արձանագրությունների տեքստում Հայաստանի համար որևէ կարմիր գծի հատում չկա. ո՛չ Արցախի հարց, ո՛չ Հայոց ցեղասպանության հարց, ո՛չ Կարսի պայմանագիր տերմիններ չկան,
- այդ արձանագրությունները Թուրքիայում առաջացրել էին ինչպես իշխանություն-իշխանություն լարվածություն (վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի հայտարարություններն ու քայլերը ակնհայտ իրար հակադիր էին), այնպես էլ իշխանություն-ընդդիմություն բախում:
Հայաստանի ներկայիս դիվանագիտության ձեռքբերումները, հնարավորությունները, կարգավիճակը, մեղմ ասած, զրոյական են և ուղղակի համեմատելու եզրեր չկան 2008-2009 թվականների հետ: Այնպես որ պարոն նախագահ, կարծելով, որ հիմա Հայաստանը կարող է Թուրքիայի հետ 2009 թ. փաստաթղթի նման փաստաթուղթ ստորագրել՝ Դուք կամ սխալվում եք, կամ Ձեզ համակել է լավատեսության զգացում, որն այնքան բնորոշ չէ Ձեր կերպարին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է

Ձեզ գուցե հետաքրքրի