copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:33 26-09-2022

Այսպիսի վտանգավոր վիճակ դեռ չի եղել. խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր, բայց հիմա էդ բանալին կորցրած է. Տեր-Պետրոսյան

Ռուս-ուկրաինական պատերազմը, ըստ ՀՀ առաջինի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նոր իրողություն է ստեղծել Հայաստանի համար՝ շատ ավելի վտանգավոր. սրա մասին նա նշեց Հանրային հեռուստատեսության եթերում. «Հիմա Արցախը մի վիճակում է, որում Հայաստանը որևէ խոսք չունի: Չկա այնտեղ Հայաստանը. միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունը: Խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա Ռուսաստանն այնքան խնդիրներ ունի, էդ բանալին կորցրած է: Հիմա շատ ավելի վտանգավոր վիճակ է, այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել: Կարիբյան ճգնաժամից հետո սա տասնապատիկ անգամ ավելի վտանգավոր վիճակ է»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի որոշակի կարողություն, գուցե՝ ԵՄ-ն էլ, սակայն միայն՝ ավելի չբարդացնելու մեր վիճակը․ «Այսքան բան: Ոչ ավելի: Սա էլ է վտանգված, ասեմ: Նայած՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն որքան կխրվեն ռուս-ուկրաինական խնդիրների մեջ: Գուցե գա մի պահ՝ արդեն իրենք էլ ուշադրություն չդարձնեն, թե էստեղ ինչ է կատարվում: Չեմ ուզում վախեցնել ոչ մեկին, բայց եթե մի ժամանակ ասում էի՝ լրջանալու պահը, ապա հիմա հազարապատի՛կ լրջանալու պահն է: Ես մե՛զ եմ ասում, մե՛ր հասարակությանը, մե՛ր իշխանությանը, մե՛ր քաղաքական գործիչներին, մե՛ր մտավորականությանը»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում