Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:42 26-09-2022

Նիկոլ, ես քեզ իշխանության բերողների ու խաղացնողների հերն եմ անիծել․ Էդուարդ Շարմազանով

«Ի սեր Աստծո,մնա Նյու-Յորքում ու մի արի Հայաստան,Նիկոլ»։ Իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա,մասնավորապես, գրել է.

«Նիկոլն ասում է՝ ՄԱԿ-ի իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է՝ ինչու։

Ասեմ ՝ինչու՞։

Ինչ ուզել ՝ասել է քեզ,իսկ դու ՝չես պատասխանել։

Իր բոլոր պահանջներն ու կապրիզները խելոք իրականացրել ես։

Խոնարհաբար զորքերը հետ ես քաշել Սյունիք։

Առանց ընդդիմանալու Հայաստանի 41 քառ.կմ տարածք զիջել ես։

Խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Լաչինից դուրս ես եկել։

Հայաստանից Արցախ զորակոչը դադարեցրել ես։

Դա դու ես արել ,Նիկոլ։

Հիմա ինչու՞ ես զարմանում։

Ինչպես ասում են՝ ձեռք ես տվել,պիտի խաղաս մինչեւ վերջ։

Ես քեզ բերողի ու խաղացնողների հերն եմ անիծել։

Հիմա էլ որոշե՞լ եք իբր թե կռվով տակ հողերը։

Դեժավյու է լրիվ…

Ասում ես՝ զենքի խնդիր ունենք,բա որ ունեք՝ ինչպե՞ս ես դիմակայելու։

Մի արի Հայաստան դու,ի՞նչ կլինի։

Քո գալով նոր պատերազմ ու աղետ ես բերելու։

Գնա, ի սեր Աստծո»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել