copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:27 25-09-2022

Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու, որ եղբայրս չէր կարող սխալվել այդ խնդրում․ Արամ Սարգսյան

Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու, որ եղբայրս չէր կարող սխալվել այդ խնդրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Որոշեցի նորից կարճ հոդվածով հանդես գալ։ Եվ ուրեմն…

Ալիևը պարտվում է դիվանագիտական դաշտում և չի կարողանում ռազմական հաղթանակից հետո ամրագրել իր ձեռքբերումները ու միմիայն դրանով է հնարավոր բացատրել սահմանային սադրանքները։

Իլհամ Ալիևը միջազգային հարաբերությունների մասնագետ է` պրոֆեսիոնալ դիվանագետ և շատ լավ հասկանում է, որ միայն ուժով ձեռք բերածը բավարար չէ արդյունք գրանցելու համար։ Ավելին՝ ՄԱԿ-ում Հայաստանի դիմումի քննարկումից և Բլինկենի կողմից խնդիրը բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու պահանջից հետո ՀՀ տարածքի դեմ ոտնձգությունը նշանակելու է ուղիղ հակադրություն ԱՄՆ-ին և քաղաքակիրթ հանրությանը։

Կգնա՞ Ադրբեջանը դրան, մտնելով ռուսական ագրեսիայի բովանդակության դաշտ և տեղավորվելով խորտակվող «Ռուսսկի կարաբլում», քիչ հավանական եմ համարում, բայց որ իր հույսը սահմանային գնդակոծություններով խուճապ ստեղծելն է, որի արդյունքում հույս ունի, որ Երևանում կհասնի իշխանափոխության, իսկ նոր եկած իշխանությունը իրավիճակը շտկելու և կայունություն հաստատելու համար ՌԴ-ի հետ թև-թևի կստորագրի խաղաղության այն համաձայնագիրը, որով կբավարարվի, թե Ադրբեջանի և թե ՌԴ-ի պահանջները, չէի բացառի։ Այս ամենը մեկ անգամ արդեն տեղի է ունեցել, Ղարսի, Նախիջևանի և Արցախի հանձնմամբ և Հայաստանի բոլշևիկացմամբ։

Հետևաբար՝ մեր խնդիրն է խուսափել նման սցենարի կրկնությունից, ցանկացած իրավիճակում պահելով միասնականությունը, ՀՀ անկախությունը համարելով գերակա արժեք, աջակցելով ու խրախուսելով հայ զինվորին, առավել ևս, որ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ և այսօրվա իրավիճակում մենք ունենք աջակիցներ ի դեմս առաջադեմ, ազդեցիկ և քաղաքակիրթ աշխարհի։

Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու, որ եղբայրս ճիշտ է ու չէր կարող սխալվել այդ խնդրում»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում