Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 16:17 24-09-2022

Ասացի՝ ինձ ուղիղ ասա, Նիկոլ, որ էսքան շտապում ես ԱԺ-ն ցրել՝ Ղարաբաղի հարց կա՞ արանքում․ ո՞ւմ ես ինչ խոստացել․Աշոտյան

2018 թ-ի իշխանազավթումը Արցախի մասին էր։ Սրա մասին է նաև այն պատմությունը, որ ուզում եմ պատմել։ Այս մասին այսօր «Չդադարող պատերազմ». ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը քննարկման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց 2018 թ-ի հոկտեմբերի 2-ը, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով պաշարվել էր Ազգային Ժողովը։

«ԱԺ նախագահ Բաբլոյանի կաբինետում տեղի ունեցավ հանդիպում։ Եկավ ինքը՝ իր ուսապարկային թաշախուստով, որոնք հետո դարձան նախարարներ, եսիմինչեր, բայց այն ժամանակ գյադա-գյուդեք էին, հիմա էլ բան չի փոխվել, ընդամենը պաշտոններ ունեն։

Լեզվակռիվ էր գնում, բանավեճ էր, բոլորը խոսում էին։ Կեսից մտա ես՝ շատ ջղայն։ Սեղանի կողքը նստած էր, տեղ չկար։ Ասացի՝ ինձ ուղիղ ասա, Նիկոլ, էս որ էսքան շտապում ես ԱԺ-ն ցրել՝ Ղարաբաղի հարց կա՞ արանքում։ Ղարաբաղի՞ համար ես Ազգային ժողովը ցրում, ո՞ւմ ինչ ես խոստացել։ Էդտեղ սկսեց վայ, հորս արևի նման մի բան։ Այնինչ այնգամ ԱԺ-ի լուծարումը 2018 թ-ին՝ արդեն այն ժամանակ պարզ էր, որ էդ ամենը Ղարաբաղի մասին էր։

2018 թ-ին և Սերժի առաջադրումն էր Ղարաբաղի մասին, և այն ձեռնարկված ակցիաները Ղարաբաղը խլելու մասին էին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում