copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:07 23-09-2022

ՔԿ-ն ավարտել է քննչական գործողությունները՝ Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում․ Վարդան Թադևոսյան

Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքը մասնավոր տարածք է և շենքի քանդելու գործառույթը սեփականատիրոջն է։ Այս մասին Oragir news-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք չպետք է ապամոնտաժման ժամկետներ սահմանվեին՝ հաշվի առնելով շենքի վթարայնության աստիճանը։

«Եթե սեփանակատերը չի դիմել համայնքին՝ (դա կարող է իրականացվել- խմբ․) ԱԻՆ-ի ու Քաղաքաշինության կոմիտեի տված եզրակացության հիման վրա։ Այսինքն, քաղաքապետարանը չի կարող գնալ ու ասել՝ ես եկել եմ քանդելու»,- ասաց Սարդարյանը։

Նա նաև նշեց, որ տարածքի սեփականատերն ապամոնտաժման գործողությունները կարող էր մեկնարկել այդ տարածքում քննչական գործողությունների ավարտի մասին գրավոր ծանուցումից հետո միայն։

Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում քննչական գործողությունները ավարտվել են և այլևս որևէ գործառույթ ՔԿ-ն այնտեղ չունի իրականացնելու։

Նա նշԵց, որ այս մասին ՔԿ-ն գրավոր ծանուցել են միայն ԱԻՆ-ին։ Իսկ հարցը, թե նույնպիսի ծանուցում արդյո՞ք ուղարկվել է նաև տարածքի սեփականատիրոջը՝ անպատասխան մնաց։ Միայն տեղեկացրին, որ իրենք Սեյսմիկ ծառայությունից ստացել են սեպտեմբերի 2-ին կազմված արձանագրությունը։

«Հիմա իրենց արձանագրությանը կոմիտեի նախագահը կպատասխանի, և, ամենայն հավանականությամբ, արդեն , համապատասխան մարմինները գործունեություն կծավալեն այնտեղ»,- ասաց Վարդան Թադևոսյանը։

Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ Սուրմալու առևտրի կենտրոնում գրանցված վերջին փլուզման դեպքի հետ կապված այս պահին քրեական պատասխանատվության որևէ գործընթաց չի իրականացվում։ Oragir news-ի խմբագրությունը կապվեց նաև Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչի հետ։ Կառույցից հայտնեցին, որ իրենք այս առումով որևէ գործառույթ չունեն իրականացնելու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից