copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:58 21-09-2022

Դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին. Պուտինը՝ Խաչատուրյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

«Հարգելի Վահագն Գառնիկի, ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ՝ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՝ երջանկություն և բարեկեցություն:

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին ծանրակշիռ ներդրում ունեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջմղման գործում։

Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերին։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին ՝ խաղաղություն և բարգավաճում»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում