Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:05 21-09-2022

Իրենք գիտեն, որ դա մեզ վրա ազդում է, հատուկ են անում, որ մեզ ցավ պատճառեն․ որդեկորույս մայր

Եռաբլուրից առավոտյան բերման ենթարկված ծնողների մեջ էր նաև զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը․ նրան ոստիկանական բաժանմունքից բաց էին թողել պաշտոնական պատվիրակության՝ Եռաբլուրից հեռանալուց հետո։

«Էստեղ նկարեցին, վերջացրեցին, էստեղից էնտեղ ասեցին, նոր մեզ էնտեղից բան թողեցին։ Անգամ երկու ամսեկան երեխա ունեցող մորը, որ բան չէր անում, ուղղակի բան չէր անում, բերման ենթարկեցին․․․ Ցանկացած մարդու վարք սահմաններ ունի, սրանց նագլիության աստիճանն անցել ա բոլոր սահմանները»։

Եռաբլուր մտնելը Փաշինյանի համար, ըստ որդեկորույս մոր, ցուցադրական իմաստ ունի, ուզում է անել՝ անում է։

«Իրենք շատ լավ գիտեն, որ դա մեզ վրա ազդում է շատ, և սա հատուկ են անում, որ ամեն անգամ մեզ հունից հանեն, ցավ պատճառեն։ Մենք չենք կոտրվելու։ Մինչ վերջ իրենց պատիժն ենք պահանջելու։ Իրենք իրավունք չունեն էստեղ ոտք դնելու․․․ մեր տղաների արյան հաշվին են իրենք ապրում»։

Որդեկորույս մայրը հավաստեց, որ մինչև վերջ պահանջելու են, որ օրենքի առաջ պատասխանատվություն կրեն։

«Մարդ ինչ աստիճան ստոր պիտի լինի, որ ձեռք բարձրացնի այն ծնողի վրա, ում էրեխու հաշվին ինքը ապրում ա, իրա լակոտը ապրում ա»։ Մայրը նշեց նաև, որ պաշտոնական այցից առաջ տարածքից տարհանել են նաև իրենց անձնական ավտոմեքենաները։ «Մեքենայի մեջ ես ունեի պայուսակ, փաստաթղթեր․․․ հիմա չգիտեմ, թե ուր է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում