copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:33 20-09-2022

ԱԱԾ-ն թեժ գիծ է բացում և բոլոր կասկածելի դեպքերը իրենց են ուղարկվում. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիվերսանտների մասին շուխուռ կար։ Հետո պարզվեց, սուրճի հարց է։ Նյութը մեկնաբանություններում։ Հիմա թեմայի շուրջ

Մարդիկ փորձում են զգոն լինել։ Բայց դե ամեն բան, նման դեպքերում, կարող է կասկածելի թվա։ Սա մեկ լուծում ունի, երեք կետից.

Ա. ԱԱԾն թեժ գիծ է բացում եւ բոլոր կասկածելի դեպքերը իրենց են ուղարկվում։ Որ համ մարդիկ հանգիստ լինեն, համ էլ, հետը տնից , տեղից, կարող ա տակը մի բան լինի։

Բ. Մարդիկ սոցցանցերով սենց բաները չեն տարածում։ Հատկապես, եթե մեծ լսարան ունես, ու դու չես դիվերսանտներին տեսել, երեւի թե, չարժե բոլորին ահաբեկել։ Իմացար, զանգի ԱԱԾ թեժ գիծ։ Բայց էդ գիծը պետք ա լինի սկզբից։ Գիծը չկա, մարդիկ գրում են սոցցանցերում։

Գ. Բարձրաստիճան պաշտոնյաները հիսուն անգամ չափում են, հետո մտքեր արտահայտում։ Օրինակ, խուճապի հիմքերից մեկը Ալեն Սիմոնյանի ասածն էր, որը, երեւի, վերաբերում էր սահմանային բախումներին։ Բայց քանի որ հստակ չէր միտքը, մարդիկ կոնկրետ այլ կերպ էին հասկացել։ Ու մարդկանց մեղադրել չի լինի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել