copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:37 19-09-2022

Գոռ Աբրահամյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

«Այսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից»։ Այս մասին հայտնում է Գոռ Աբրահամյանը։

«Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական տարիների ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, հավասար մատչելիության սկզբունքների վրա, առաջնորդվելով «լրագրողների հետ՝ որպես պաշտոնատար, պաշտոնատարների հետ՝ որպես լրագրող» գործելաոճով։

Հուսով եմ՝ ինչ-որ բան ստացվել է։

Շնորհակալ եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններս ու ներուժս պետությանս ու հայրենիքիս ծառայեցնելու հնարավորություն տալու համար։

Շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին, որոնց հետ անցանք այս ճանապարհը՝ շատերի հետ ընկերացանք, ոմանց հետ բանավիճեցինք, բայց երբեք չհասկացվածության պատ միմյանց համար չստեղծեցինք։

Շնորհակալ եմ նաև դատախազության իմ գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական խորհրդատվությամբ, ընդհանուր աշխատանք կատարելու հոգատարությամբ օգնել են ինձ ավելի հղկվելու, դատախազությունն ավելի պաշաճ ու արժանապատիվ ներկայացնելու հարցում։

Ինձ փոխարինողին մաղթում եմ էլ ավելի բեղուն ու արդյունարար գործունեություն։

Դուք բոլորդ մնում եք իմ սրտում։

Աստված օգնական բոլորիս»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում