copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:16 17-09-2022

Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը, թե՛ անվտանգային, եւ թե՛ տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից։

Ո՞նց է լինում, որ Արեւմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»։

Ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։

Խալխի պետության պաշտոնյաներին եռագույնով դիմավորելն ե՞րբ դարձավ ինքնիշխանության նշան։

Բա սուվերենությունից էիք խոսում։

Հուզական լուծումներն անթույլատրելի են։

Հայաստանը թե անվտանգային, թե տնտեսական եւ թե քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում։

Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են։

Իհարկե՝ ոչ։

Ու՞մ տված զենքով է հայ զինվորը պատերազմել թշնամու դեմ՝ Ռուսաստանի։

Էժան գազի, էլեկտրաէներգիայի ու 50.000 տոննա ձրի զենքի մասին էլ կլռեմ։

ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը…

Արեւմուտքին պետք է ՌԴ-ի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը։

Չի լինելու։

No pasaran»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում