copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:53 14-09-2022

Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովը:

«Ուզբեկստանի նախագահության տվյալներով՝ մինչ այժմ նրանք հաստատել են Սամարղանդ գալու իրենց մտադրությունը»,- ասել է նա:

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում