copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 23:36 13-09-2022

Հայ շախմատիստուհին հաղթել է ադրբեջանցուն

Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում սպիտակներով առավելության է հասել ադրբեջանցի Այան Ալլահվերդիևայի նկատմամբ։ Վերջինս մեկ միավորով հետ է մնացել Մկրտչյանից:

Հայ շախմատիստը 8 միավորով միանձնյա առաջատարն է։

Մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում: