copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:46 12-09-2022

Նիկոլիզմի «խաղաղության օրակարգը» տապալված է. Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների

Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է։
Նույնիսկ նրա թիմակիցներն ու հաճախորդներն են ընդունում, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների։

Սա այն դեպքում, երբ մեռանք ասելով՝ չի կարելի թուրքի ու ադրբեջանցիների խաղը խաղալ։
Բայց նիկոլիստները..․
Արցախի բանակը գլխատեցին,
Դեմարկացիա ու դելիմիտացիա անել համաձայնվեցին,
Ադրբեջանի 5 կետերն ընդունեցին,
Արցախի անկախության գաղափարից հրաժարվեցին,
Վախեցան Արցախ գնալ,
Գորիս-Կապան ճանապարհը տվեցին,
Հայաստանի 41 քառ. կմ ադրբեջանցիներն օկուպացրեցին,
Պատերազմից հետո բանակը վերազինելու որեւէ քայլ չարեցին։
Իսկ հիմա նապաստակի նման գոռում են, թե ռազմական սադրանքները չեն բացառում։
Դրա մեղավորը դուք եք, ու՞մ վրա եք մուննաթ գալիս։
Թե՞ սցենարով որոշ տարածքներ նոր ռազմական էսկալացիայով կամ դրա սպառնալիքի տակ պետք է հանձնեք»,- գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում