copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:23 12-09-2022

Մեկ զինվորի՝ 24 մլն դրամ վճարելով ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ 24 միլիոն դրամ վճարելու պայմանով պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու նախագիծն արհեստավարժ բանակ ունենալու հնարավորություն կտա։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը ասաց, որ Հայաստանը պետք է ունենա հզոր և արհեստավարժ բանակ։

«Եվ գիտեք, այսօր շատ ու շատ մարդիկ մինչ օրս տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից։ Եվ, կարծում եմ, այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի արհեստավարժ բանակ ունենալ և շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ նախագծի իրագործման արդյունքում բանակայինների թիվը կավելանա, թե կնվազի, Սիմոնյանը պատասխանեց.
«Մեկ զինվորի՝ նման ճանապարհով ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ»։

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու պայմանով՝ վաղաժամկետ արձակել պարտադիր զինվորական ծառայությունից։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը պաշտպանական գերատեսչությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել