Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:47 11-09-2022

Իմ ամենամեծ մեղքը գիտե՞ք որն է, որ հիմա ինձ սենց ուտում են, ես Հադրութից դուրս բերված դակումնետները չվերացրեցի․ Մանախ

«ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կարող է հաստատել, որ պատերազմի ընթացքում ինձ տրվել էին հատուկ հեռախոս, որով կապ եմ պահպանել Նաիրի Սարգսյանի հետ, ով իրա (Նիկոլ Փաշինյանի) ականջներն ու ունքերն է, էդ հերս չէր տվել, էդ տվել էին, ասում էին՝ Նիկոլի դեմ բան ա գնում, երկիր ա հանձնվում, ասում էի՝ ես չեմ տա»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը՝ Մանախը։

«Ասում էի՝ ինչի էք տվել էս հեռախոսը, ասում էին՝ դու տես, թե որտեղ ինչ խնդիր կա, դու մենակ կրի սրանց, զանգի ասա ստեղ խոչընդոտ կա։ ԱԱԾ-ն արդեն պիլինգացիան արել ա, ցուցմունքները վերցրել է, թե որ հրամանատարն ինչ է արել։ Բայց ես Նիկոլի հետ համագործակցող չեմ, հիշեք, ես միակ մարդն եմ հանրապետությունում, որի դեմ «Շիշ բռնողի» գործով Նիկոլը՝ որպես վարչապետ, եկել՝ իմ դեմ ցուցմունք էր տալիս, հիշո՞ւմ եք։ Պատերազմի ընթացքում ասում էի էսինչ տեղում տանկեր են պետք, էսինչ տեղում՝ էսինչ զենքն է պետք, բոլոր զրույցների պիլինգացիաները կան, ոչ մի հարց չի լուծվել, ոչ մի հարց»։

Նա անդրադարձավ նաև հոկտեմբերի 15-ին Արցախում իրեն կալանավորելուն ու Հայաստան ուղարկելուն։ «Հիմա Դոգին խոդ են տվել, ասում է՝ զինաթափել են, բայց ձեռքի զենքերը տեսեք։ Այո, ես ուժեղ զենքերով եմ կռվել, որ մինչև հիմա սաղ եմ, բայց զինաթափման ժամանակ ես զե՞նք եմ ունեցել։ Արթուր Աղաբեկյանն ինձ զինաթափեց չերեզ ԱԱԾ ու Դավիթ Մանուկյան, ինձ ասեց՝ էստեղ խնդիր կատարես՝ օբյեկտներս կպայթեն։ Բա հիմա էդ օբյեկտները քո՞ մոտ են Արթուր Աղաբեկյան, թե՞ թուրքերի, էս ինչ խաղ էիք օբշի տալիս։ Ասում էի՝ էս զենքն է պետք, սաղ ատկազ էին գալիս։ Սաղ պիլինգացիան կա, սաղ ֆիքսված ա։ Դուք հավատում եք, որ ես խոսել եմ Նաիրի Սարգսյանի հետ՝ պատերազմի թեժ օրերին ու դա չի ձայնագրվել, միայն բացեք ու տեսեք, թե ես ինչեր եմ ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը